Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։
Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է:
Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
Վագրը հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։
Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։
Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:
Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:
Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:
Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Առաջադրանքներ
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
- լեռներում,
- անտառներում,
- անապատներում,
- լեռնային անտառներում
2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
- 500 կգ,
- 1 տոննա,
- 250 կգ,
- 300 կգ:
3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.
- թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
- չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:
4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
- Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
- Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
- Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
- Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։
5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:
6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:
Վագրն ապրում է լեռնային անտառներում:Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:
7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
Արագ-դանդաղ
Երկար-կարճ
Քիչ-շատ
Հիվանդ-առողջ
8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
երկուսից չորս:
9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
Լավ որսորդ , ամենախոշոր
10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.
- թիվ,
- առարկա,
- գործողություն,
- հատկանիշ: