Թեստ 8

1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
միավորների
տասնավորների
հարյուրավորների
հազարավորների
ոչ մի կարգում
2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
999
199
789
987
989
3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը
կմեծանա 2-ով
կփոքրանա 2-ով
կմեծանա 12-ով
կփոքրանա 12-ով
կմնա նույնը
4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
7
18
21
28
37
5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
8
0
5
4
6
6․ 48-թվի   5/8  մասը կլինի
6
24
20
40
7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի
12
50
24
60
36
8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
2500
2005
2055
2050
2000
9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
10
22
11
5
12
10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует

5/9 մասը
4/9 մասը
4/5 մասը
4/10 մասը
4/12 մասը
11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
999-99=900
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամ:
Լուծում  3×2-1=5
Պատասխան՝
13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
24×7=
14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:
Подпись отсутствует
15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը: