Ղ. Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

 

 

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ —առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան։

Ինչպիսի՞ —խելո՛ք մանուկներ,դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ , փափուկ հաց , կանաչ ու կարմիր։

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Ես թխում եմ փափուկ հաց։

Խելոք մանկուկները վիճում են։

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-ճաշ

կշտանալ-հափրանալ

անգութ-անխիղճ

շինել-կառուցել

խելոք-ընդունակ

մանուկ-երեխա

հանդ-դաշտ

հերկել-ուտելի

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Մենք տնկում ենք  , աճացնում ենք , նրանցից ուտում ենք։ բայց նրանք մեզ չեն հիշում , չեն պահպանում։

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից

Ինձ օգտվում են , ես նրանց մաքրում եմ , բայց նրանք ինձ չեն հիշում , ինձ չեն պաշտպանում , ինձ գցում են աղբը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով