Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Continue reading “Բայ”

Օվկիանոսներ

Մեր մոլորակը բաղկացած է ցամաքային և ջրային տարածքներից, որտեղից էլ գալիս է նրա անվանումը «երկու իր-Երկիր», ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ գերազանցում են ցամաքին:
Ընդհանուր առմամբ մայրցամաքների ափերը ողողող ջրային տարածքները միմյանց հետ փոխկապակցված են և միասին առաջացնում են Համաշխարհային օվկիանոսը: Այն բաղկացած է 4 օվկիանոսներից՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ:
Նախորդ դարի կեսերից գիտական ասպարեզում ընդունված է այս չորս օվկիանոսներին ավելացնել ևս մեկը՝ Հարավային օվկիանոսը, որը կազմվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային՝ մերձանտարկտիկական ջրերից, սակայն տվյալ նյութը հաշվի չի առնում Հարավային օվկիանոսի գոյությունը և վերաբերում է ավանդաբար ընդունված 4 օվկիանոսներին:

Continue reading “Օվկիանոսներ”