ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Եզերք-եզր

Խրճիթ-տնակ

Հոյակապ-շքեղ

Ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Անհանգիստ-հանգիստ

Տակ-վրա

Հեռանալ-մոտենալ

Հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Տղան անհանգիստ էր և տխուր։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան։

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Ես այս հատվածն եմ առանձնացրել , որովհետև նա այս հատվածում շատ անգնահատող էր։

Բնութագրի՛ր մորը։

Նա շատ ուրախ , բարի է և քնքուշ։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Այնտեղ, որ հովը խաղում է ազատ ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում, այնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ, մի շատ անհանգիստ տղա էր ապրում, մի գորշ խրճիթում,մի հին խրճիթում, գետի եզերքին, ծառերի տակին։Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ և ասաց մայրիկ, այստեղից պետք է հեռանանք ,միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, էս գորշ խրճիթն է, էս հին խրճիթն է, գետի եզերքին, ծառերի տակին։ Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ, ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,ամենից լավը ընտրեմ մեզ համար,գամ քեզ էլ վերցնեմ ու փախչենք հեռու, էս գորշ խրճիթից, էս հին խրճիթից, գետի եզերքին, ծառերի տակին։ Ու գնաց, երկար թափառեց տղան, մեծ ու շքեղ շատ տներ տեսավ, բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան։ Ու վազելով հետ վերադարձավ ,էն գորշ խրճիթը, էն հին խրճիթը, գետի եզերքին, ծառերի տակին։ Գտա՞ր, զավա՛կս, հարցրեց մայրը, ուրախ, նայելով իր տղի վըրա։ Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,ամենից սիրուն, լավ տունը, որ կա, էս գորշ խրճիթն է, էս հին խրճիթն է, գետի եզերքին, ծառերի տակին։

 

Հորինի՛ր: Ամենից լավ…

Ամենից լավ թութակն

Մի օր ինձ նվեր բերան մի թութակ, նա շատ-շատ անհանգիստ էր , բայց նա որ նայեց ինձ ու ուրախացավ, հետո ես նրա անունը դրեցի Նոնո։

Նրան ամեն օր հանում եմ վանդաակից ու իրար հետ ուրախացած վազում էինք, ես արդեն նրան չորս տարի ունեմ ,նա ամենից լավ թութակն է❤️❤️❤️❤️❤️