Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին

 

Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում:

Տանը խոսում էին միայն թուրքերեն։

Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ:

Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը:

Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։

Վատ էր հագնվում:

Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Հիանալի երգում էր:

Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:

Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների:

Կոմիտասը չէր խմում, չէր ծխում:

Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով:

Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով