Առուն

Մեր այգու անուշ հոտով:

Մեր այգու դռան մոտով

Գնում է մի ջինջ առու,

Մեր այգու անուշ հոտով

Գնում է հեռու՜, հեռու՜:

 

Գնում է ու չի քնում,

Չի քնում բոլոր տարին,

Գնում է, գնում, գնում,

Խառնվում Որոտանին:

 

Ափերին ծառ ու ծաղիկ,

Հատակին ոսկի ավազ,

Գնում է ալիք-ալիք,

Հասնում է մինչև Արազ:

Հյուսվում է Արազի հետ,

Նրա հետ մտնում է ծով,

Մեր այգու ցողերի հետ,

Մեր այգու անուշ հոտով:

Մեր այգու դռան մոտով

Գնում է մի ջինջ առու,

Մեր այգու անուշ հոտով

Գնում է հեռու՜, հեռու՜:

 

Մաթեմաթիկա 09.09.2022

  • Գրի՛ր ամենամեծ եռանիշ թիվը-999
  • Գրի՛ր ամենափոքր երկնիշ թիվը-10
  • Ամենամեծ երկնիշ և ամենափոքր միանիշ թվի տարբերությունը-98
  • Ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի տարբերությունը-899

Continue reading “Մաթեմաթիկա 09.09.2022”