Ճանապարհորդություն դեպի Լուսին (մաս 1)

 

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ

ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու

սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ընդգծի՛ր «ո՞վ» հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ընդգծի՛ր «ովքե՞ր» հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշները:

Խորամանկ — ——————միամիտ————————————

Սխալ — —————————————————————

Ավել — —————————————————————

Ծեր — ——————————————————————

Մոտենալ — ————————————————————

  1. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ
————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ ——————— էին:

Գյուղամիջում մի ———————— կար:

Եկեղեցու բակում մոշի մի —————— էր աճում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով